«Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» աշխատաժողովին
Մայիսի 7֊ին Երևանի պետական համալսարանի մեծ դահլիճում տեղի ունեցած աշխատաժողովին, որն ուներ «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագիրը, մասնակցեցին նաև Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցի 11֊րդ հումանիտար 2 դասարանի աշակերտներ Կարինե Սահակյանը և Մարիաննա Ռևազյանը։ Աշխատաժողովին աշակերտները փայլուն ներկայացրին իրենց նախագծային աշխատանքը և արժանացան հավաստագրերի։ Մաղթենք մեր երեխաներին նորանոր հաջողություններ։